Հայաստանի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունը ս/թ փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ժամանկավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սատարում է «Նաիրիտի» աշխատակիցներին, որոնք փետրվարի 12-ին իրենց պահանջները ներկայացրեցին ՀՀ նախագահին, եւ միեւնույն ժամանակ կոչ է անում բոլորին` ս/թ փետրվարի 25-ին, երեքշաբթի, ժամը 14:00 լինել Ազգային Ժողովի մոտ, Բաղրամյան 19, միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով:




























