Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսեւենին ցմահ ազատազրկում է սահմանել նույնասեռականության որոշ կատեգորիաների համար:

Ինչպես հաղորդվում է, Ուգանդայում ցմահ ազատազրկում է սպասվում այն նույնասեռականներին, որոնց կապերին վերագրվում են «ծանրացվող հանգամանքներ»: Այդ շարքին են դասվում անչափահասների, հիվանդ ու թույլ մարդկանց հետ կապերը: Ինչպես նաեւ նրանք, ովքեր նույնասեռականության համար առաջին անգամ են ձերբակալվել ու առանց ծանրացնող հանգամանքների, սպառնում է մինչեւ 14 տարի ազատազրկում:

Նշենք, որ Ուգանդան աֆրիկյան 38 երկրներից միայն մեկն է, որտեղ նույնասեռականությունը հանցագործություն է:

Ուգանդայի նախագահը նույնասեռականության հարցով կխորհրդակցի գիտնականների հետ