Լոռու մարզի Ուռուտ գյուղի 32-ամյա բնակիչ Վանիկ Ջ.-ն մեղադրվում է հորը սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում: Վանիկ Ջ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարվածել է հորը՝ Սամվել Ջ.-ին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Վանիկ Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 12 տարի ժամկետով: 32-ամյա երիտասարդը կալանավորված է:
Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին:




























