ՄՄ երկրների դրամավարկային քաղաքականությունը ազգային կմնա: Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` ՀՀ կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում: Բացի դրանից, ՄՄ երկրների միջեւ համաձայնոթյունը ենթադրում է արժութային քաղաքականության ազատականացում: «ՄՄ երկրները դեռեւս սահմանափակում ունեն դրամավարկային քաղաքականությունում, որոնք նրանք պատրաստվում են աստիճանաբար վերացնել: Իսկ Հայաստանում 90-ականների վերջից այդպիսի սահմանափակումներ, ըստ էության,  չեն գործում: Հետեւաբար, մենք որեւէ բան փոխելու կարիք չունենք», - հայտնել է Ստեփանյանը:

Հայաստանն արդեն այլ միջոցի էլ է դիմել, որը վերջերս իրականացրել էր Ռուսաստանը եւ պատրաստվում է կատարել Ղազախստանը. անցում ինֆլյացիայի նպատակային ցուցանիշի: «Դա նույնպես համապատասխանում է 2006թ.-ից ի վեր իրականացվող մեր քաղաքականությանը: Այսինքն` ներդաշնակության անհրաժեշտություն այստեղ էլ չկա», - հայտնել է Ստեփանյանը:

Նշենք, սակայն, որ ԱՄՀ-ն հայկական դրամի փոխարժեքը ազատ էր ճանաչել միայն 2009թ. դրամի փոխարժեքի անկումից հետո: Ճիշտ է, ԱՄՀ-ն ոչ մի անգամ բացահայտ չի խոստովանել, որ Հայաստանի ԿԲ-ն դրամն արհեստականորեն ամրապնդում է: