Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ը նախատեսում է քառորդ մասով կրճատել իր ակտիվները ԱՄՆ-ում, հիմնականում որոշ բաժիններ Եվրոպա եւ Ասիա տեղափոխելով:
Հաղորդվում է, որ այդ քայլն արվում է ի պատասխան Դաշնային պահուստային համակարգի նոր կանոնների, որոնց համաձայն ամերիկյան Կենտրոնական բանկը օտարերկրյա բանկերի համար սեփական եւ վարկ վերցված միջոցների հարաբերակցության նվազագույն շեմ է սահմանել 4 տոկոսը, որպեսզի դիմակայի հնարավոր ֆինանսական ճգնաժամերին:
Ենթադրվում է, որ բանկն իր հաշվեկշիռը, որն այժմ կազմում է 400 մլրդ դոլար, կկրճատի հասցնելով 300 մլրդ դոլարի:
Deutsche Bank-ը հիմնվել է 1870 թվականին եւ Գերմանիայի խոշորագույն բանկային կոնցեռնն է: Բանկի երկու հազար բաժանմունքները ցրված են աշխարհի 72 երկրներում:



























