Գերագույն ռադայում Կոմկուսն ու Ռեգիոնների կուսակցությունն արգելելու օրինագիծ են նախաձեռնել:
Կուսակցություններն արգելելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշենկոն՝ Գերագույն ռադայի համաձայնեցման խորհրդի նիստում:
«Ես խորհրդարանում արդեն համապատասխան բանաձեւ գրանցել եմ», - ասել է Լյաշկոն:
Իր հերթին «Սվոբոդա» կուսակցությունը ներկայացրել է ազատ կերպով հրազեն ձեռքբերելու մասին օրինագիծ: Այս մասին հայտնել է «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը` Գերագույն Ռադայի համաձայնեցման խորհրդի նիստում:
Տյագնիբոկը խմբակցություններին, խմբերին եւ առանձին ժողովրդական պատգամավորներին առաջարկել է մասնակցել նման օրինագծի նախապատրաստմանը: «Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ եթե այդ օրենքը մեզ մոտ գործեր, իշխանությունների կողմից նման ապօրինություն մեզ մոտ չէր լինի», - ասել է նա:




























