Դատավորների ընդհանուր ժողովը փետրվարի 21-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը:

Դատական դեպարտամենտից հայտնում են, թե ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 6.1-րդ, 8-րդ կետերով եւ 100-րդ հոդվածով, դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ ընտրեց

Սամվել Վլադիմիրի Օհանյանին – ՀՀ վճռաբեկ դատարան,

Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանին – ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

Արա Էդուարդի Բաբայանին – ՀՀ վարչական վերաքննիչ դատարան,

Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին – Մարզերի ընդհանուր իրավասության դատարան,

Արմեն Օնիկի Խաչատրյանին – Մարզերի ընդհանուր իրավասության դատարան: