Ամերիկացի երկրաբանները հաստատել են վերջին տարիներին սահմանված պատկերացումը, որի համաձայն երկրակեղեւն ի հայտ է եկել մեր մոլորակի ծագման վաղ շրջաններում եւ դրա տարիքը գնահատել են 4.4 միլիարդ տարի, ինչը մոտեցնում է նրան ծագումը Արեգակնային համակարգի ի հայտ գալուն: Այդ մասին ասվում է  հոդվածում, որը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

«Նման եզրակացություններն ապացուցում են մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես են Երկրի վրա կենսագոյացման պայմաններ ծագել: Այս բացահայտումը կօգնի հասկանալ, ինչպես են Արեգակնային համակարգից դուրս մոլորակները ձեւավորվում, որոնց վրա կյանք կարող է գոյանալ»,- հայտարարել է Ջոն Վելին ամերիկյան Վիսկոնսին նահանգի համալսարանից:

Ինչպես հաղորդվում է, Վելին ու իր գործընկերները գտել են լուրջ փաստարկ «սառը Երկրի» տեսության օգտին: Ինչպես նշում են հետազոտողները, ցիրկոնի բյուրեղները ձեւավորվում են միայն մեգամատիկ ժայռերի ներսում, որոնք երկրակեղեւի հիմանական մասն են կազմում:

2002թ.-ին այդ բյուրեղների հետազոտությունը ցույց տվել, որ դրանց տարիքը մոտ է Երկրի ձեւավորման ժամանակներին: Սակայն հստակ ժամանակների ձեւավորման համար այն ժամանակ բավական գործիքներ ու պայմաններ չկային:

Երկրորդական իոնների սպեկտորոսկոպիան (SIMS)  ու ատոմային զոնդավորումը(APT) թույլ են տվել գիտնականներին ցիրկոնների տարիքը որոշելու համար չափել կապարի տոկոսաբաժինը:

Նրանց հաշվարկների համաձայն բյուրեղների տարիքը կազմում է 4.374 միլիարդ տարի: Նրանք նաեւ պարզել են, որ երկրակեղեւ ձեւավորվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում ու ավարտվել է 100 մլն տարի անց այն բանից հետ, որ Երկիրը բախվել է Լուսնի նախնու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: