Միասնական մաքսային միության ֆինանսական մարմինները փոխանակվելու են մակրոտնտեսական տեղեկատվությամբ ու կօգնեն իրար վերլուծությունների հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԿԲ Խորհրդի անդամ Արթուր Ստեփանանը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով ռուսական ռուբլիի արժեզրկման ռիսկերի ու հայկական դրամի համար պոտենցիալ ռիսկերի վերաբերյալ հարցին՝ Ստեփանյանն ընդգծել է, որ տարադրամի արժեզրկման միտումներ դիտարկվում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԲՐԻԿ-ի մյուս երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում ու Հնդկաստանում, Թուրքիայում: