Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու արդյունքում կպահանջվի չորս փաստաթղթից ոչ ավելին՝ ներկայիս քառասունի փոխարեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսին Դավթյանը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՄՄ շրջանակներում անասնաբուծական արտադրանքի արտադրողները ռեեստրում գրանցման կարիք չեն ունենա: Առավել եւս ձեռնարկատիրությունը անհանգստանալու կարիք չի ունենա, եթե այն ռեեստրում չհայտնվի, պարզաբանել է Դավթյանը:

«ՄՄ-ին անդամակցելուց հետո հիմնական փաստաթղթերը կլինեն ապրանքի ծագման ու սանիտարական սետիֆիկատները: Եթե դրանք տրամադրի, րինակ, մեր ծառայությունը, այն կճանաչվի ՄՄ մեր գործընկերների կողմից ու հակառակը»,-ընդգծել է նա: