Ճապոնական Նագոյա քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, ով կանխամտածված կերպով մեքենայով 13 մարդու է վրաերթի ենթարկել:
Հաղորդվում է, որ նա իր մեքենայով բարձրացել է մայթեզրին, որտեղ բազմաթիվ անցորդներ են եղել: Արդյունքում տասներկու մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, եւս մեկ մարդ ողնաշարի վնասվածքով հիվանդանոցում է:
Վարորդին մեղադրում են սպանության փորձի մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինքը տղամարդը խոստովանել է, որ «ցանկանում էր սպանել հնարավորինս շատ մարդ»:




























