Կիեւում Ռուսաստանի դեսպանի հետկանչը նշանակում է, որ ՌԴ իշխանություններին անհասկանալի է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Դեսպանի հետկանչը նշանակում է, որ մեզ համար անհասկանալի է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, եւ այնտեղ կա սպառնալիք մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար»,-ասել է Մեդվեդեւը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իշխանության մի շարք մարմինների լեգիտիմությունը մեծ կասկած է հարուցում: ՌԴ վարչապետը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ՈՒկրաինայի հետ համագործակցությունը, երբ այնտեղ ժամանակակից իշխանություն ձեւավորվի՝ հիմնված Սահմանադրության վրա:
«Եթե այնտեղ նորմալ ժամանակաից իշխանություն ստեղծվի՝ հիմնված օրենքների, Սահմանադրության վրա, մենք պատրաստ կլինեն վերսկսել համագործակցությունը»,-ընդգծել է Մեդվեդեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, ըստ նրա, Ուկրաինան Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է:




























