Կիեւի մարզային պետական վարչակազմի նախագահ Անատոլի Պրիսյաժնյուկը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա հաղորդել է, որ պետության կառավարման համակարգում փոփոխությունների ու նախկին ղեկավարության ինքնաբացարկի պատճառով իր քայլն անխուսափելի էր, փոխանցում է ЛІГА-ն:

Հիշեցնենք, որ իրենց պաշտոնական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էին երկրի արեւմտյան ու կենտրոնական մարզերի 13 ղեկավարներ, ինչպես նաեւ Սեւոստոպոլի քաղաքային վարչակազմի նախագահը: