Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ եւ աջակցել երկրին այս դժվար ժամանակներում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:
«Ես ողջունում եմ ուկրաինացի ժողովրդի ազատ, անկախ եւ միասնական, ԵՄ-ի հետ ամուր կապեր ունեցող երկրում ապրելու ցանկությունը: Մենք համաձայն ենք Ասոցացման համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ: Մենք ուշադիր հետեւում ենք տեղի ունեցող իրադարձություններին»,- ԵՄ-Բրազիլիա գագաթաժողովիդ հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ռոմպոյը:


























