Յոթ տոննա քաշով և տասը մետր բարձրությամբ «Մեծ Մանգոյի» արձանը, որն Ավստրալիայի ամենահայտնի «մեծ» արձաններից է, գողացել են:
Sky News-ը տեղեկացնում է, որ «Մեծ Մանգոն» պատկանում է այն մեծ արձանների շարքին, որոնք կանգնեցվել են Ավստրալիայի փոքր քաղաքներում` զբոսաշրջիկներին գրավելու համար:
Երբ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկություն ու հայտնել, որ մրգի հսկայական արձանն անհետացել է, ոստիկանները կարծել են, թե դա կատակ է:
Դեպքի վայր մեկնելուց և համոզվելուց հետո, որ արձանն իրոք անհետացել է, ոստիկանները միջոցներ են ձեռնարեկլ կողոպուտը բացահայտելու համար, սակայն նրանց դեռ չի հաջողվել գտնել հսկայական արձանն ու գողերին:
«Մեծ Մանգոյի» արձանը գողերը տեղից պոկել են ամբարձիչ կռունկի օգնությամբ: Համացանցում ոստիկանները տարածել են տեսագրությունը, որում երևում է` ինչպես են կասկածյալները կռունկը մոտեցնում արձանին:





























