Հաճախ են մարդիկ օրիգինալ ձեւ գտնում սիրո խոստովանություն անելու համար՝ «գաղտնի՝ ի լուր աշխարհի»: Համացանցում կարելի է բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր գտնել. ասենք սիրելիի տան դիմաց ասֆալտին տաք հսկայական սրտի պատկեր, կամ ծաղիկներով պատրաստված հսկայական գրություն՝ I love you:

Հայաստանում, կարծես, դեռ նման բան չի եղել: Եթե անգամ եղել է, լայն հասարակությունն անմասն է մնացել դրանից:

Եվ ահա առաջընթացն այս ոլորտում գրանցվել է: Այսօր՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Ծերեթելի եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկի վերգետնյա անցումի վրա մեծ գրություն էր կախված. «I love you Narine» (Ես քեզ սիրում եմ, Նարինե): Ընդ որում, «սիրում եմ»-ի փոխարեն սրտի նշան էր: