Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, ով կատարում է Ուկրաինայի նախագահի պարտականությունները, լեգիտիմ է Եվրամիության համար: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բայյին:

«Մենք հարգում ենք ընթացակարգը, որի արդյունքում պարոն Տուրչինովը լիազորվել է կատարելու իր վրա դրված պարտականությունները»,-ասել է Բայյին ու հավելել, ո Եվրամիությունը ճանաչում է Գերագույն Ռադային որոշումը՝ Յանուկովիչին իշխանությունից հեռացնելու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: