Ռուսաստանն օրինական հիմքերի վրա ու միջազգային իրավունքի հիման վրա կարող է իր զորքերն Ուկրաինա ուղարկել, պնդում է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա նաեւ ընդգծել է, որ Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ով նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, ինքնակոչ է, իսկ Յանուկովիչը միակ լեգիտիմ, գործող նախագահն է, հայտարարում է «Ցենզոր.net»-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները:
Նա նաեւ հաղորդել է, որ ՌԼԴԿ-ն պատրաստ է, եթե պահանջվի, Ուկրաինայի հարավ-արեւելք ուղարկել կամավորների ջոկատներ:




























