«The show must go on»,- այդպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`  շարունակելով ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի ելույթը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ պահանջում էին գազի ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնել, ինչին Դավիթ Հարությունյանը արձագանքեց, որ դռնբաց անցկացնելու դեպքում հանձնաժողովի աշխատանքը կդառնա շոու:

Իր ելույթում Հարությունյանը նշեց, որ ցանկացած պատգամավորն ինչ-որ չափով շոումեն է, իսկ դա  կարող է խանգարել այդպիսի մի հանձնաժողովի, որն առավել բովանդակային հարցեր պիտի քննարկի, քան հրապարակային ելույթներ անի:

«Թե դուք, թե ես, նույնիսկ այս րոպեին, խոսում ենք ոչ միայն եւ ոչ այնքան իրար համար, որքան մեր ընտրողների համար», - ասաց Հարությունյանը:

«The show must go on», - ավարտեց Շարմազանովը հարցի քննարկումը: