Պարբերաբար գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Սիսավան գյուղի բնակիչներ Սերգեյ Համբարձումյանին եւ Գոռ Դավթյանին, որոնք նախապես մշակված ծրագրով 2013թ. վերջից Մասիս քաղաքից, դրա հարակից գյուղերից, ինչպես նաեւ Արտաշատի մի քանի բնակավայրերից գողություններ են կատարել:
Ոստիկանությունը հայտնում է, որ Սերգեյն ու Գոռը նախապես թիրախ են ընտրել, արագ ստուգել տարածքը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանի փեղկերը, մտել տուն եւ գողություն կատարել: Գողացել են ոսկեղեն, փող, նոութբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, կոնֆետ, ընդեղեն, կոնյակ ու ծխախոտ: Կատարած գողությունների թիվը հասել է մոտ 10-ի, իսկ պատճառված վնասի չափը եղել է մի քանի միլիոն դրամ:
Սերգեյն ու Գոռը գողացված իրերը վաճառել են ու ստացված գումարը ծախսել հաճույքների եւ ակումբներում լավ ժամանակ անցկացնելու վրա:
Փետրվարի 16-ին Սերգեյն ու Գոռը Սայաթ Նովա գյուղում ընդամենը 1,5 ժամվա ընթաքում մտել են երեք տուն ու գողություն կատարել, բայց չեն հասցրել փախչել:
Կասկածյալներից Գոռը «Օպել» մակնիշի մեքենայով գյուղից դուրս գալիս նկատել է, որ ոստիկաններն իրեն հետապնդում են, փորձել է դմել փախուստի, սակայն հետապնդման ընթացքում կարողացել է մեքենայի կառավորումը եւ վթարի ենթարկվել:
Սերգեյ Համբարձումյանն ու Գոռ Դավթյանը կալանավորված են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











