«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ Հայաստանը այն երկիրն է, որի միջոցով հնարավոր կլինի բարձրաձայնել Իրաքում բնակվող եզդիների այն խնդիրները, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել հենց Իրաքում բնակվող եզդիները: Այս մասին հայտնում են «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվության կենտրոնից:
«Ինչպես արդեն տեղյակ ենք Իրաքում եզդի համայնքը բավական ծանր վիճակում է հայտնվել: Սկսած 2003 թ.-ից Իրաքից, ըստ պաշտոնական տվյալների հեռացել է 150 000 եզդի: Եզդիները հեռանում են, քանի որ իսլամական ուժերի կողմից բավական մեծ են ճնշումները եզդի համայնքի նկատմամբ: Հիմա կարեւոր գործընթաց է սկսվել: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցում ներառվի նաեւ Իրաքի եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները:
Հույս ունենք, որ ներկայացված փաստերը տեղ կգտնեն ԵԽԽՎ համապատասխան զեկուցյում, ինչը եզդի համայնքի համար կարեւորագույն հարց է եւ այն հնարավորություն կտա եւս մեկ անգամ դատարպարտել այն գործողությունները որոնք տեղի են ունենամ եզիների նկատմամբ»,-հայտնում է փոխնախագահ Մամե Ամիրյանըˋ ավելացնելով, որ կազմակերպության պատրաստած զեկույցը կփոխանցի ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցի պատասխանատու Ֆրենց Կալմարին եւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:




























