Հաշմանդամ կատուն սովորել է քայլել հետեւի թաթերի վրա: Նա կարողանում է երկու թաթերի վրա պահել հավասարակշռությունը, ցատկոտում ու խաղում է, թեեւ առջեւի երկու թաթեր չունի, հաղորդում է Metro-ն: Մարդիկ չեն կարողացել նետել փոքրիկ կատվին եւ տարել են կենդանաբույժի մոտ:
Կատվիկն աստիճանաբար սովորել է առջեւի թաթերի բացակայությանը եւ հիմա ակտիվ կյանք է վարում, հաղորդում է FedPost.ru-ն:
Վերջին մի քանի ամիսներին կատուն զգալիորեն կատարելագործել է իր ունակությունները՝ շնորհիվ սիրող տերերի, որոնք նույնիսկ Facebook-ում ֆան-էջ են բացել:



































