Ադրբեջանում կրկին դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ինչպես հաղորդում է APA-ն՝, այս անգամ Մինսկի խմբի քննադատությամբ հանդես է եկել Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արդյունք չի տալիս: Հիմա մենք պետք է եւս 20 տարի սպասե՞նք, թե երբ պիտի լուծվի ԼՂ հարցը: Դա մեռած խումբ է»:

Ասքերովի խոսքով՝ «այդ հարցի կարգավորման ժամկետները կախված են Ադրբեջանի հզորությունից»:

Նշենք, որ նման կտրուկ քննադատությունը մի փոքր տարբերվում է պաշտոնական տեսակետից: