Երեւանի Տիչինայի եւ Ոսկանյան փողոցների խաչմերուկում, փետրվարի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2103» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: