Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ-ին, փետրվարի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդին եւ դիմել փախուստի:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Մեխակ Գ.-ն` իր «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայով, եւ տվել խոստովանական բացատրություն, որ նշված վրաերթը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: