Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս, փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մ. Մկրտչյան փողոցում ընկել է սահքի մեջ եւ շրջվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: