Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին, փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, իրար են բախվել «Սամանդ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























