Թուրքիայի «Անադոլու» համալսարանի 56-ամյա պրոֆեսորը իր հետ սիրային կապի մեջ գտնվող ուսանողուհու ամբողջովին մերկ լուսանկարները տեղադրել է ինտերնետում։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ա.Ն.Թ.-ն Instagram-ի իր էջում տեղադրել է իր ուսանողուհիներից մեկի՝ Է.Բ.-ի լրիվ մերկ լուսանկարները։ Պարզվել է, որ պրոֆեսորը սիրային կապի մեջ է եղել այդ ուսանողուհու հետ։
Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ «Անադոլու» համալսարանի ռեկտոր Հաջի Գյունդողանը հայտնել է, որ պրոֆեսոր Ա.Ն.Թ.-ի դեմ ծառայողական հետաքննություն է սկսվել։
Լրատվամիջոցների հետ զրույցում պրոֆեսոր Ա.Ն.Թ-ն հերքել է, թե ինքն է այդ լուսանկարները տեղադրել՝ պնդելով, թե պատկերացում էլ չունի թե ինչպես են դրանք հայտնվել իր էջում։































