Երեւան-Իջեւան ճանապարհի 85-րդ կմ-ին, փետրվարի 23-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային եւ ընկել ձորը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ-320»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: