Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն, այսօր՝ փետրվարի 24-ին, հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ, որտեղ նախարարը մանրամասներ է ներկայացրել Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամ Լիբանանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ եւ փոխշահավետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ եւ խորանալ փոխվստահության հիմունքների վրա:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:




























