Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքի Մանուշան խմբի հրապարակում, օրերս կայացել է Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի եւ նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իլ-դը-Ֆրանսի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ հարյուրավոր ֆրանսիացիներ:

Միջոցառմանը ներկա է գտնվել եւ ելույթով հանդես եկել Մանուշյանի խմբի անդամ, 97-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները: Այնուհետեւ ներկաները ծաղկեպսակներ են դրել Միսաք Մանուշյանի կիսանդրու առջեւ: