Կիեւում զոհված ազգությամբ հայ Գեորգի Հարությունյանի դուստր Աշխեն Հարությունյանը ավագ քրոջ՝ Անյայի խնամքի ներքո է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ինքն Անյան:
Նրա խոսքով՝ ինքն ու Աշխենը տարբեր հայրեր ունեն: «Գեորգի Հարությունյանը պաշտոնապես ամուսնացել է մորս հետ 2009թ.-ին Ռովեբի ՔԿԱԳ-ում: Մեկ տարի անց նրանք մեկնել են Վրաստան, ինքն ապորում էր Բաթումում, որտեղի եկեղեցում էլ պսակադրվել էին: 2010թ.-ին ծնվել էր դուստրը՝ Աշխենը: Ես նրա խնամակալն եմ: Ամուսնացած եմ, երեխաներ դեռ չունեմ, մենք Աշխենով ենք զբաղվում»,- պատմել է Անյան՝ հավելելով, որսեպտեմբերին կլրանա Աշխենի 4-ամյակը: Անյան նաեւ նշել է, որ իրենց մայրը հանկարծամահ է եղել 2012թ.-ին՝ 42 տարեկան հասակում: «Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, եւ մենք Աշխենին մեզ մոտ վերցրեցինք: Մորս մահից հետո Աշխենի հետ տեղափոխվեցինք ամուսնուս մոտ, քանի որ բարոյապես ծատ ծանր էր գտնվել տանը, փոքրիկի համար մեծ ցնցում էր: Գեորգին մնաց մեր տանը, նրա համար նույնպես դժվար էր, սակայն նա փորձում էր հաղթահարել»,- հիշում է Անյան:
Անդրադառնալով նրա քաղաքական ակտիվությանը, նա նշել է, որ Գեորգին մշտապես Մայդան էր գնում: «Ռովնոյում վրաններ կային, նա այնտեղ նույնպես միշտ մասնակցում էր ակցիաներին: Նա, իհարկե, պայքարում էր հանուն Ուկրաինայի»,- ընդգծել է Գեորգի Հարությունյանի խորթ դուստրը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին բախումների հետեւանքով զոհված Գեորգի Հարությունյանը Վրաստանի քաղաքացի էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ «Եվրոմայդան SOS» շարժումը ներկայացրել է Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվող բախումների հետեւանքով զոհվածների անունները: Նրանց թվում էր Գեորգի Հարությունյանը արեւմտաուկրաինական Ռովնո քաղաքից(մոտ 50 տարեկան):
Գեորգի Հարությունյանին հուղարկավորել են Ռովնոյում քաղաքի հազարավոր բնակիչների, ինչպես նաեւ Ուկրաինայի տարբերի շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ:




























