Հայաստանում գազի սակագինը կարելի է հեշտությամբ 50-60 դոլարով էժանացնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Պարզապես նայեք «ՀայՌուսգազարդի» աշխատավարձի ֆոնդը, որքան է այնտեղ միջին աշխատավարձը. Ամսական 225 հազար դրամ, մինչդեռ պետական սեկտորում՝ 141 հազար դրամ, մասնավոր սեկտորում՝ 191 հազար դրամ, իսկ հանրապետությունում միջին աշխատավարձը 157 հազար դրամ է: Հաշվարկեք 157 հազարով, կամ նույնիսկ 141 հազարով, քանի որ «ՀայՌուսգազարդի» մենաշնորհը պետությունն է հաստատել: Եթե աշխատավարձը 225 հազար դրամից նվազեցվի 141 հազար դրամի, գազի սակագինը հեշտությամբ կարելի է իջեցնել 50-60 դոլարով»,-հայտարարել է Բագրատյանը:

Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի  շրջանակում երկու երկրների կառավարությունների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին», ըստ որի` գազի սակագինը Հայաստանում առաջիկա 5 տարվա համար սահմանվել է 189 դոլար: Սակայն ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար գազի սակագին է սահմանվել 156 հազար դրակը (1000 խմ-ի դիմաց), ինչը կազմում է մոտ 380 դոլար: