Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում, փետրվարի 23-ին, տեղի է ունեցել Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին:

Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաների առաջ ադրբեջանցի ելուզակի անմարդկային արարքը դատապարտող ելույթներով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանը և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: