Երեւանի Հ. Հակոբյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում, փետրվարի 23-ին, ժամը 17.00-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» եւ «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա Բ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: