Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Ազատության 3-րդ նրբանցքի խաչմերուկում, փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «BYD» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «BYD»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: