Կիպրոսում, այսօր՝ փետրվարի 24-ին, ձերբակալել են ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլյովի կնոջը՝ 25 մլն դոլար արժեքով մատանի գողանալու կասկածանքով, հաղորդում է «Cyprus Mail»-ը:

Ելենո Ռիբոլովլյովան ձերբակալվել է Կիպրոս ժամանելուն պես: Քրեական հայցը ներկայացրել է Bolton Trustees ընկերության փաստաբանը: Ընկերությունում բացատրել են, որ գործարարի կինը Bolton Trustees-ից վարձակալությամբ մատանի է վերցրել եւ հանձնել իր դստերը, բայց այդպես էլ չի վերադարձրել սեփականատիրոջը:

Կիպրոսի ոստիկանությունում հայտարարել են, ռուս գործարարի կնոջը կհարցաքննեն եւ կորոշվի նրա խափանման միջոց ընտրելու հարցը: