Մեր 5 հոգուց կազմված ընտանիքը հազիվ է վճարել գազի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Մարդկանց հիմա մի բան է անհանգստացնում. Փոքր երեխա ունեցողները չեն կարող նրան ամեն օր լողացնել, քանի որ գազի դիմաց վճարելու համար գումար չունեն: Մեր 5 հոգուց կազմված ընտանիքը հազիվ է վճարել գազի համար, իսկ շատ ընտանիքներ պարտքեր են արել»,-հայտարարել է Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ այս հարցերը հասարակությանն ավելի շատ են հուզում, քան այն, ստեղծվի՞ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով, թե ոչ, որը եզրակացություն կտա 9-10 ամիս անց: «Մարդիկ պատասխաններ են ուզում այստեղ եւ հիմա: Եթե քրեական կամ վարչական իրավախախտումներ են եղել, թող դրանով զբաղվեն համապատասխան մարմինները: Իսկ եթե այդ ամենը եղել է օրենքով, ապա շնորհակալ ենք կառավարությանը բնակչության շահերը լավագույնս «պաշտպանելու» համար»,-հեգնել է պատգամավորը: