Մինչեւ 70 տարեկանը տղամարդիկ գոհ են կյանքից: Սակայն դրանից հետո ամեն ինչ փոխվում է: Նման եզրակացության են հանգել Օրեգոնի համալսարանի եւ Բոսթոնի համալսարանի գիտնականները, գրում է CTV News-ը:
70 տարեկանից հետո մարդը հանգամանքներից կախվածություն է զգում: Ուստի նա տարբեր իրավիճակներում ավելի կտրում է արձագանքում: Գիտնականները հատուկ հետեւել են 1315 տղամարդկանց, սկսած այն պահից, երբ լրացել է նրանց 53 ամյակը մինչեը 85 տարեկան: Սկզբում նրանք առողջության հետ կապված խնդիրներ չունեին: Հետազոտությունը կենտրոնացված էր տարեց մարդկանց հուզական ռեակցիայի ուսումնասիրության վրա, հաղորդում է MedDaily.ru-ն:
80 տոկոս դեպքերում դժվարությունների ծանր զգացողությունը նվազում էր 50-ից 65-70 տարեկան հասակում: Հետո աճ էր նկատվում: Մնացած 20 տոկոս դեպքերում կյանքում հաճելի պահերն ավելի շատ էին մինչեւ 65-70 տարեկան հասակը, հետո դրանց թիվ կրճատվում էր: Հատկանշական է, որ ի տարբերություն երիտասարդների, տարեց մարդիկ ուրախանում էին հասարակ իրերից: Իսկ արձագանքը խնդիրների ու հաջողությունների նկատմամբ 55-60 տարեկանում կարող էր կախնագուշակել նրանց դրությունը 75-100 տարեկան հասակում:




























