Սաուդյան Արաբիայում ծովի մակերեւույթից ավելի քան մեկ կմ բարձրությամբ երկնաքեր կհայտնվի, հաղորդում է charter97.org ինտերնետը-պորտալը: Աշխարհում ամենաբարձր երկնաքերի անունն ամբողջությամբ համապատասխանում է նրա չափսերին՝ «Արքայական աշտարակ»: Այն կկառուցվի Ջիդդա քաղաքից ոչ հեռու:

Երկնաքերի շինարարությունն սկսվել է դեռեւս նախորդ տարվա մայիսից: Շինարարները պնդում են, որ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի եւ այն ժամանակին շահագործման կհանձնվի: Նախատեսվում է, որ «Արքայական աշտարակի» շուրջը ոչ մեծ քաղաք կկառուցվի՝ հիմնականում էլիտար շենքերով, հյուրանոցներով ու բիզնես-կենտրոններով: Քաղաքում կարող է բնակվել մոտ 80 հազար մարդ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հիշեցնենք, որ այս պահին աշխարհի ամենաբարձր շինությունը Արաբական Միացյալ Էմիություններում գտնվողն  «Բուրջ Խալիֆն» է : Նրա բարձրությունը 828 մետր է: