ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը փետրվարի 25-26-ին կայցելի Ուկրաինա: Կիեւում նա խորհրդակցություններ կանցկացնի այդ երկրի առանցքային առաջնորդների, բիզնես շրջանակների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բերնսը հանդիպումներ կունեն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինսկիի, Արսենի Յացենյուկի եւ Գերագույն Ռադայի պատգամավորների հետ: Նա Ուկրաինայի նոր կառավարությանը կոչ կանի ձեռնարկել բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այս տարվա մայիսին ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու համար, հաղորդում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը:

Ուիլյամ Բերնսին կուղեկցեն Ֆինանսների նախարարության եւ ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի ներկայացուցիչները , որոնք համատեղ կաշխատեն այնպիսի գործընկերների հետ, որոնցից են ԵՄ-ն եւ ԱՄՀ-ն՝ անհրաժեշտ ֆինանսական աջակցության հարցերը քննարկելու նպատակով: «Պետքարտուղարի օգնականը կոչ կանի բոլոր ուկրաինացիներին շարունակել ջանքեր գործադրել, որպեսզի երկրի պատմության նոր էջ գրվի, որը կհանգեցնի ժողովրդավարական, ինքնիշխան, բարգավաճող, իր ապագան ազատ ընտրելու ունակություն ունեցող Ուկրաինայի»,-ասված է հաղորդագրությունում: