Գերագույն Ռադան փետրվարի 24-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար է նշանակել Վալենտին Նալիվայչենկոյին, Ուկրաինայի գլխավոր դատախազ՝ Օլեգ Մախնիկցկուն:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», Գերագույն Ռադան Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ալեքսանդր Յակիմենկոյին: Ավելի վաղ ուկրաինական օրենսդրական մարմինը պաշտոնից հեռացրել էր Ուկրաինային գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային, որի գտնվելու վայրն անհայտ է: Գերագույն Ռադան հեռացրել է նաեւ սոցիալական քաղաքականության նախարար Նատալիա Կորոլեւսկայային ու մշակույթի նախարար Լեոնիդ Նովոխատկոյին:

Բացի այդ պատգամավորները դարձյալ կողմ են քվեարկել Ուկրաինայի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկին պաշտոնից զրկելու օգտին:

Հիշեցնենք, որ այսօր Գերագույն Ռադան ազատ էր արձակել 23 քաղբանտարկյալի, այդ թվում նաեւ հայր ու որդի Պավլիչենկոներին: