«Վիշեգրադյան քառյակի» երկրների(Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա) պատրաստականություն են հայտնել այցելել Ուկրաինա, որպեսզի նոր կառավարության հետ կիսեն անցումային շրջանի փորձը: Այդ մասին ասվում է Խմբի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Ուկրաինայում տիրող դրությանը նվիրված հանդիպումից հետո:
«Նախարարները հաստատում են իրենց վճռականա աջակցությունն Ուկրաինայի եվրոպական հեռանկարին ուկրաինացիների սուվերեն որոշման հիման վրա ու առաջվա պես հակված են շարունակել օգնություն ցուցաբերել Եվրոպական Միության հետ հարաբերությունների ամրապնդման գործում՝ ներառյալ ասոցացման ու ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրի կնքումը, երկրում անցկացվելիք բարեփոխումներն ու արդիականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգության ոլորտին, Վիշեգրադյան խմբի երկրները պատրաստ են վերականգնել ու զարգացնել Ուկրաինա բնական գազի ներկրման նախագիծը: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Միջազգային Վիշեգրադյան հիմնադրամի շրջանակներում «Արեւելյան գործընկերության» հատակցումների մասնաբաժինը պետք է ավելանա: Երկրները նաեւ կոչ են արել արագացնել վիզային ռեժիմի լիբերալականացման գործընթացը եւ ավելացնել Erasmus Plus ծրագրի շրջանակներում ուկրաինացիներին հասանելի կրթաթոշակների քանակը:
Նրանք նաեւ ողջունել են Գերագույն Ռադայի նոր խոսնակի ընտրությունն ու Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը՝ կողմերին երկխոսության կոչ անելով:



























