Անհայտ անձիք հրդեհել են Ուկրաինայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի տունը, որը գտնվում է Կիևի շրջանի Գորենկո ավանում, հաղորդում է УНИАН-ը:

Սիմոնենկոն հաստատել է, որ իր տանը անծանոթներ են եղել: Տուժածներ չկան:

Սիմոնենկոյի խոսքերով, այդ տունը ճահճային տեղանքում կառուցել է իր որդին, ով աստիճանաբար փորձել է ավարտին հասցնել շինարարությունը: «Հիշե՛ք, մեզնից երբ պրծնեն, գալու են ձեր մոտ»,- հայտարարել է ուկրաինական Կոմկուսի առաջնորդը:

Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին անհայտ անձիք ներխուժել էին Կիևում գտնվող Կոմկուսի գրասենյակ: Այդ ակցիայի համար ոչ ոք դեռ պատասխանատվություն չի ստանձնել: