«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ուզում եք որեւէ գործընթաց սառեցնել-հնեցնել-ուղարկել պատմության գիրկը, հարկավոր է հանձնաժողով ձեւավորել։ Բազում նման հանձնաժողովների ենք ականատես եղել՝ սկսած մազութի հանձնաժողովից, վերջացրած մարտի 1-ով։ Հիմա էլ գազի գործով հանձնաժողով։
Այն մի դեպքում արդյունավետ կլիներ, եթե հանձնաժողովի աշխատանքը սիստեմատիկաբար լուսաբանվեր մամուլով, հանրությանը ներկայացվեին բոլոր այն փաստաթղթերը ու նրբությունները, որոնք մինչ օրս թաքցրել են ժողովրդից։ Քանզի մեր հասարակության փրկությունն իշխանության գործունեությունը հնարավորինս թափանցիկ դարձնելու մեջ է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























