Ժողովրդական վստահության կառավարության անդամները չեն կարող լինել Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց հարյուրյակի անդամ եւ նախագահի աշխատակազմի այն աշխատակիցները կամ գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, որոնք այդ պաշտոններն զբաղեցնում են 2010թ.-ից հետո. Նման չափանիշներ է ձեւավորել ժողովրդական վստահության Կոլոն (շրջանակ): Այս մասին ասվում է Կոլոյի հայտարարության մեջ, հայտնում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»: 

Այլ պահանջների շարքում են` բնագավառում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձը` բացառությամբ ՆԳՆ-ի, ՈՒԱԾ-ի, պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, մարդու իրավունքների ոտնահարմանն անմասն լինելն  ու կոռուպցիոն գործունեության վերաբերյալ տեղեկության բացակայությունը:

«Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանա Մայդանի հավանությունը», - ընդգծվում է փաստաթղթում:

Կոլոյի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը լրագրողներին պարզաբանել է, որ ներկայացված են Մայդանի հիմնական կազմակերպությունները:  

Ըստ Ավտոմայդանի ներկայացուցիչ Սերգեյ Պոյարկովի` Կոլոյում ընդգրկված են նաեւ Մայդանի բժիշկներից Օլգա Բոգոմոլեցը եւ «Իրավական հատվածից» Դմիտրի Յարոշը, Մայդանի հոգեւոր թեւից Ստեֆանը, աֆղանցի մարտիկներից Օլեգ Միխնյուկը, Ռուսլանա Լիժեչկոն եւ Սվյատոսլավ Վակարչուկը:  

«Կոլոն Մայդանի ղեկավար մարմինը չէ: Այն միջնորդ է Մայդանի եւ կառավարիչների միջեւ, որոնց ժողովուրդը վարձելու է», - բացատրել է տեր Ստեֆանը:

Կոլոյի ներկայացուցիչնեն ընդգծել են, որ  ցուցակը վերջնական չէ, այն ընդլայնվելու է, եւ Կոլոյի անդամները ոչ մի պաշտոնի չեն հավակնում:

«Մենք պահանջում ենք ոչ թե պարզապես կառավարություն, այլ` ժողովրդական վստահության կառավարություն», - ընդգծվում է Կոլոյի հայտարարության մեջ: