Կորեայի Հանրապետությունում նախագահ Պակ Կին Հեի հրահանգով ԿԺԴՀ-ի հետ միավորման հատուկ կոմիտե է ստեղծվել: Այդ մասին հայտնել է պետոթյան ղեկավարը` իր նախագահության միամյակի կապակցությամբ մամուլի ասուլիսում:
«Այն նախագահական վերահսկողության տակ է գտնվելու եւ զբաղվելու է միավորման համար համակարգային եւ կառուցողական ուղիների որոնմամբ», - պարզաբանել է նա: Ըստ նրա` նոր կոմիտեում ընդգրկվելու են արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության, տնտեսության, մշակույթի փորձագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
ԿՀ-ի նախագահն ընդգծել է, որ կոմիտեի գլխավոր խնդիրն է յուրատեսակ ճանապարհային քարտեզ կազմել` «Կորեական թերակղզին միավորելու որոշակի սահամնումներով».: Ըստ նրա` այդ քայլով նոր դարաշրջան է բացվում թերակղզու հաշտեցման հարցում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս ԿԺԴՀ-ի Կիմգասան լեռնային հանգստավայրում տեղի է ունենում բաժանված ընտանիքների հանդիպման երկրորդ փուլը: Զուգահեռ շարունակվում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ խոշոր Key Resolve զորավարժությունները:




























