«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում սկսվել են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից ներկայացված «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումները։

Այն ներկայացրել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, եւ, ըստ որոշ տեղեկությունների, հենց նա էլ կարող է ղեկավարել հանձնաժողովը, չնայած հանձնաժողովի կազմն այնպիսին է լինելու, որ  իշխանական կոալիցիան եւ ոչ իշխանական ուժերն ունենալու են հավասար ներկայացվածություն՝ 5-ական ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում