Իտալիայի կառավարության նոր ղեկավար Մատեո Ռենցին ստացել է Սենատի վստահության քվեն: Նոր կառավարությանը կողմ են արտահայտվել խորհրդարանի վերին պալատի 169 պատգամավորները, դեմ` 139-ը: Ռենցին երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է` նա 39 տարեկան է:
Ռենցիի դեմ են քվեարկել «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիչները, որի առաջնորդը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է: Ռենցիին զորակցություն է հայտնել նրա գլխավորած Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը, հայտնում է rbc,ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Նոր վարչապետի ծրագրում ընդգրկված են հարկերի նվազեցումը, կրթության ոլորտում ներդրումների ազատականացումը եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելը:
Ռենցին իտալացիներին խոստանում է կայուն եւ հուսալի պետբյուջե: Նա մտադիր է անցկացնել օրենսդրական, սահմանադրական եւ դատական բարեփոխություններ, ինչպես նաեւ ավելացնել աշխատատեղերը:




























