Գերմանացի  19-ամյա բիաթլոնիստուհի Յուլյա Պիպերը, որը Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմից էր,  փետրվարի 16-ին ծնողների տանը ինքն իրեն կրակել է սպորտային հրացանից։  Ըստ քննության՝ խոսքն ինքնասպանության մասին է։ Այնուամենայնիվ, նման քայլի շարժառիթները չեն հաղորդվում։

Ըստ լրատվամիջոցների՝ մարզուհին հոգեբանական խնդիրներ ուներ եւ նախկինում բուժում էր ստացել։